Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ից աջակցություն է ուզում

Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ից աջակցություն է ուզում
21.02.2016 | 18:19

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել անվերապահ աջակցել Սիրիայի քրդերի դեմ պայքարում՝ հայտնում է Reuters-ը:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին ահաբեկչությունից հետո կուժեղացնեն երկրում անվտանգության միջոցառումները՝ հատկապես մայրաքաղաքում: Դավութօղլուն նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված քրդերի խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը Սիրիայի քրդերին «քողարկելու» համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին էր կոչ արել դադարեցնել Սիրիայի հյուսիսում քրդական աշխարհազորի դեմ հարվածները:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ