Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՌԴ նախագահ Պուտինի կերպարն օգտագործել է՝ Բրիտանիային ԵՄ-ի հարցում համոզելու համար: Նա ասել է՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով առաջիկա հանրաքվեին բրիտանացիները պետք է դեմ քվեարկեն, քանի որ դրանից շահում է միայն Պուտինը: Բրիտանիայի վարչապետը սպառնալիքների շարքում Ռուսաստանն ու «Իսլամական պետությունը» նույն հարթության վրա է դրել: