Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հնչեցրել է ՌԴ-ի պատժամիջոցները հանելու պայմանները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հնչեցրել է ՌԴ-ի պատժամիջոցները հանելու պայմանները
22.02.2016 | 08:30

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն France-3 հեռուստաալիքի եթերում հնչեցրել է ՌԴ-ի պատժամիջոցները հանելու պայմանները։ Նրա խոսքով, ՌԴ-ի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները մոտ ապագայում կարող են հանվել, եթե առաջընթաց նկատվի Մինսկյան համաձայնագրի պայմանները կատարելու հարցում։ Էյրոն կարծում է, որ Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «խիստ անհրաժեշտ էր՝ Ղրիմի և 2014-ի գարնանը ՈՒկրաինայի շուրջ սուր ճգնաժամի պայմաններում»։ «Այդ պատժամիջոցները կարողացան իրենց պտուղները տալ՝ թույլ տալով փոխել իրավիճակը երկու կողմերում»,- վստահություն է հայտնել ֆրանսիացի նախարարը։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ