Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բարաք Օբաման՝ նահանգապե՞տ

Բարաք Օբաման՝ նահանգապե՞տ
22.02.2016 | 16:09

Հաջորդ տարի հունվարին նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո Բարաք Օբաման կարող է պայքարել նահանգապետի պաշտոնի համար: Կիրակի երեկոյան, Սպիտակ տանը ամենամյա հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը կազմաակերպվել էր Նահանգապետերի ազգային ասոցիացիայի պատվին, Օբաման ասել է. «Սա իմ վերջին ընթրիքն է նահանգապետերի ասոցիացիայի պատվին, համենայն դեպս նախագահի կարգավիճակում»: Նրա խոսքի երկրորդ մասն ընդունվել է ծիծաղով ու ծափահարություններով, Օբաման շտապել է վստահեցնել. «Սա կատակ էր: ՈՒզում էի տեսնել, թե Միշելն ինչպես կարձագանքի»,- հավելել է նախագահը, նկատի ունենալով իր կնոջը: Նրա ռեպլիկը ծիծաղի ևս մեկ պոռթկում է առաջացրել: ԱՄՆ-ի պատմության մեջ որևէ նախագահ նահանգապետ չի եղել պաշտոնաթողությունից հետո:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ