Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը «ջնջում է» Գյուլին

Էրդողանը «ջնջում է» Գյուլին
23.02.2016 | 11:27

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքում հրապարակվել է կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը, նրանց թիվը 64-ից նվազել է 61-ի։ Ցուցակից դուրս են մնացել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և ԱԶԿ-ից Թուրքիայի առաջին արտգործնախարար Յաշար Յաքըշը։ Վերջին շրջանում Աբդուլլահ Գյուլը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանից դժգոհ նախկին պատգամավորների ու նախարարների հետ, նաև հայտարարել էր, թե Թուրքիան ապրում է հանրապետության ամենաբարդ օրերից մեկը՝ կապված Անկարայի ահաբեկչության ու հարավ-արևելքում արյունալի ռազմական գործողությունների հետ։
Թուրքիայի նախկին (2002-ի նոյեմբեր-2003-ի մարտ) արտգործնախարար Յաշար Յաքըշը օրեր առաջ հայտարարել էր, որ Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Թուրքիան կարող է կորցնել Հաթայը։ 2015-ի ապրիլի վերջին Գյուլն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հենց ինքն է ԱԶԿ-ի հիմնադիրը. «ԱԶԿ-ի հիմնական հիմնադիրը ես եմ: ԱԶԿ-ի առաջադրած թե առաջին վարչապետը, թե առաջին նախագահը եղել եմ ես: Հետո ինչ, որ նախագահության ավարտից հետո չեմ զբաղեցնում որևէ պաշտոն: Ընկերներիս, հաջողությունից բացի, որևէ այլ բան չեմ ցանկանում»: Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի վարչապետն է եղել 18.11.2002-14.03.2003-ին, 14.03.2003-28.08.2007-ին եղել է արտգործնախարարը և գրեթե միաժամանակ (28.03.2003-28.08.2007)՝ փոխվարչապետ, իսկ 28.08.2007-28.08.2014-ին Գյուլը եղել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ