Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ Սիրիայում

Ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ Սիրիայում
23.02.2016 | 14:20

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին՝ փետրվարի 27-ի կեսգիշերից: Միասնական հայտարարությունում ասվում է, որ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն», «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ուժերի և ՄԱԿ-ի ահաբեկչական ճանաչած խմբավորումների դեմ մարտական գործողություններին: Հայտարարությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ է նշանակել: ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ ընտրությունները կկայանան բազմակուսակցական հիմքով՝ համաձայն Սահմանադրության, որը հաստատվել է 2012-ի փետրվարի 26-ին։
Երկրից դուրս գործող սիրիական ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Նասան Աղան հայտարարել է, թե անհնար է համընդհանուր ընտրություն անցկացնել երկրում, որտեղ քաղաքական պատերազմ է, Ասադի այդ քայլը վկայում է, որ նա չի մտածում ոչ հրադադարի մասին, որն ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 27-ից, ոչ քաղաքական կարգավորման։ Համաձայն Վիեննայում նոյեմբերի 14-ին հաստատված «ճանապարհային քարտեզի»՝ միջսիրիական բանակցություններում պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որը պետք է պատրաստի նոր Սահմանադրություն։ Դրա հիմքով էլ նախատեսվում էր անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություն։ Անցումային շրջանը պետք է տևի 18 ամիս։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ