Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ողջունում է Սիրիայում հրադադարի որոշումը

Թուրքիան ողջունում է Սիրիայում հրադադարի որոշումը
23.02.2016 | 14:21

Թուրքիան ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատման ծրագիրը, որն ընդունել են ԱՄՆ-ը և ՌԴ-ն։ «Հուսով ենք, որ նախագիծը կյանքի կկոչվի»,-հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: «Մենք կարծում ենք, որ հրադադարի ռեժիմ հաստատել հնարավոր է: Հուսով ենք, որ նման չի լինի նախորդ հրադադարներին, և հնարավորություն կունենանք կյանքի կոչել: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար գլխավոր նպատակը կլինի «Իսլամական պետություն» խմբավորումը»,- ասել է Քուրթուլմուշը։ Երեկ ԱՄՆ-ի պետդեպն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի աջակցության խմբի այլ ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարություն է տարածել, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության զինյալ խմբերի միջև հրադադարը կհաստատվի փետրվարի 27-ից և չի տարածվի «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական համարվող խմբավորումների վրա։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ