Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սկսվեց՝ ապրիլը մոտենում է

Սկսվեց՝ ապրիլը մոտենում է
23.02.2016 | 14:28

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսմեններ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դևիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, ունի 60 աջակից: Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունն սկսվել է 1915 թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, որին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և այլ ցեղասպանությունների ընթացքում: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով: Բանաձևի նպատակն է ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ: Հայ դատի հանձնախումբը հորդորել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին օրակարգ բերել բանաձևը: Հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին` բանաձևին աջակցության համար:
Ցեղասպանության մասին մյուս բանաձևը՝ S-RES 140-ը, որը ներկայացված է ԱՄՆ Սենատում, ունի 20 աջակից: Բանաձևը ներկայացրել են ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները: S-RES 140 բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է անպատիժ:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ