Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիական ընդդիմությունը կասկածում է Օբամայի և Պուտինի խաղաղ ծրագրին

Սիրիական ընդդիմությունը կասկածում է Օբամայի և Պուտինի խաղաղ ծրագրին
23.02.2016 | 14:34

Սիրիացի ընդդիմադիրներն անկատար են համարում հրադադարի ծրագիրը, որը համաձայնեցրել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները: Նրանց կարծիքով՝ Ասադի կառավարությանն ու դաշնակիցների ուժերին դա թույլ է տալիս հարձակվել ընդդիմության վրա այն տարածքներում, որտեղ նրանք պայքարում են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինների դեմ՝ հայտարարել է Սիրիայի ազատ բանակի «Յարմուկի բանակ» խմբավորման ղեկավար Բաշար Զոուբին։ Reuters-ը, հղում անելով նրան, գրում է, որ Սիրիայի կառավարական զորքերն ու Ռուսաստանը կհարձակվեն ընդդիմության տարածքների վրա «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» դեմ պայքարի պատրվակով։ Ալ-Զոուբիի խոսքով՝ անհնար է «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» դիրքերը տարորոշելը, հատկապես՝ Սիրիայի հյուսիսում:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ