Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքները

ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքները
23.02.2016 | 14:35

ԱՄՆ-ի քաղաքացիների համար գլխավոր սպառնալիքներն են ահաբեկչությունը, ցանցահենների և առանձին պետությունների կիբերհարձակումները, համաճարակները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը Նահանգապետերի ազգային ասոցիացիայի անդամների առաջ ելույթի ժամանակ: «Այսօր մենք առանձնակի կենտրոնացած ենք 3 սպառնալիքների վրա: Առաջինը և ամենալուրջը ահաբեկչությունն է»,- ասել է Օբաման: Նա հիշեցրել է զինված բռնության վերջին դեպքերի՝ Սան Բեռնարդինոյում, Միչիգան նահանգում: Ներկայումս դաշնային իշխանություններն ակտիվորեն աշխատում են այլ երկրների հետ, որ ծայրահեղականները չներթափանցեն ԱՄՆ-ի տարածք: ԱՄՆ-ի համար սպառնալիք են նաև ցանցահենների և առանձին պետությունների կիբերհարձակումները «զինվորականների, ընկերությունների, կառավարության և նահանգներում պետական հաստատությունների դեմ»: Օբաման նշել է, որ դրանից կարող են տուժել ԱՄՆ-ի ենթակառուցվածքները, ամերիկացիների անձնական տվյալները: «Վերջապես, մենք պետք է զգոն լինենք, երբ խոսքը հիվանդությունների տարածման մասին է»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հիշեցնելով Զիկա վիրուսի մասին, որին բախվել են արևմտյան կիսագնդի որոշ պետությունների բնակիչներ: Օբաման հավաստիացրել է, որ ներկայումս ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ վարակվելու դեպքի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն նշել է՝ «մենք այդ հիվանդության դեմ կպայքարենք բոլոր մակարդակներում բոլոր միջոցներով»:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ