Milliyet-ը գրում է, որ Al Jazeera-ին տված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սկանդալային հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ Թուրքիայի աջակցության շնորհիվ Սիրիայի զինյալները կարողանում են դիմադրել Ռուսաստանի, Սիրիայի կառավարության, Իրանի ու «Հըզբոլլահի» ճնշումներին։ «Եթե ներկայում Սիրիայի հողերի մի մասը Ասադի իշխանության տակ չէ, միայն Թուրքիայի շնորհիվ է։ Մենք շարունակելու ենք աջակցել ընդդիմությանը»,- ասել է Դավութօղլուն։ Նա նշել է, որ եթե Սիրիայից Թուրքիային վտանգ սպառնա, իրենք են որոշելու ինչպես վարվել։ Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Դավութօղլուն շեշտել է, թե հարաբերությունների բարելավման բանալին ռուսների ձեռքին է։ Նա ռուսներին մեղադրել է Սիրիայում բռնոթյուններ իրականացնելու մեջ։ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև Սիրիայում հրադադարի հաստատման որոշման վերաբերյալ Թուրքիան այնքան էլ լավատես չէ՝ չի հավատում, որ կկիրառվի։