Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բունդեստագի «Կանաչները» խոստանում են, իսկ Մերկե՞լը

Բունդեստագի «Կանաչները» խոստանում են, իսկ Մերկե՞լը
23.02.2016 | 14:36

Գերմանիայի Բունդեստագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին, Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման և քննարկման համար նախատեսված է 45 րոպե: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Գերմանիայի Բունդեստագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը մանրամասնել է, որ խոսքը ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի ներկայացման և քննարկման մասին է: Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որը 1915-ի իրադարձությունները հստակ ձևակերպում է ցեղասպանություն: «Հուսով եմ` ընդդիմությանն ու կառավարությանը կհաջողվի խորհրդարանում ընդհանուր հայտարարի գալ 100 տարի առաջ իրագործված ցեղասպանության վերաբերյալ: Դա շատ կարևոր ազդակ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին` իրագործողների իրավահաջորդների համար: Պետք է առաջին հերթին շեշտել` կատարվածը ցեղասպանություն էր, երկրորդ` Գերմանիան մեղսակից էր, երրորդ` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի»։ «Կանաչների» կուսակցությունը ջանում է, որ քննարկմանն անմիջապես հաջորդի քվեարկությունը: «Սակայն դեռ հարց է՝ իշխող կոալիցիան ունի՞ նման ցանկություն: Եթե ոչ, հինգշաբթի տեղի կունենա միայն քննարկում և ոչ քվեարկություն: Այդ դեպքում բանաձևը կրկին կուղարկվի հանձնաժողովներ` քննարկման, որտեղ նույն ճակատագիրն է սպասում, ինչ 2015-ի ապրիլի 24-ին ներկայացվածին` երկար «դրված մնալ», քանի որ կոալիցիան հետաքրքրված չէ թեմայի վերաբարձրացմամբ»,- մանրամասնել է Բունդեստագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:
Փետրվարի 25-ին «Կանաչները» ներկայացնում են բանաձևի նախագիծ` կրկին Ցեղասպանության եզրի կիրառմամբ: «Կարծում եմ` կառավարությանը դժվար կլինի երկար դիմադրել: Հայկական կողմն էլ պետք է ավելի ակտիվ աշխատի` նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին ավելի հաճախ բարձրաձայնելով: Եթե սեփական խղճին հետևեն՝ մեր բանաձևը մեծամասնության կողմից կընդունվի: Այս ապրիլի 24-ին ևս Գերմանիայում լինելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու եմ ես անձամբ` իմ կուսակիցների և առաջադեմ հասարակության ներկայացուցիչների հետ»։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ