Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման Աբեին կոչ է արել չմեկնել Ռուսաստան

Օբաման Աբեին կոչ է արել չմեկնել Ռուսաստան
24.02.2016 | 12:34

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում կոչ է արել չմեկնել Ռուսաստան: Նրանց հեռախոսազրույցը եղել է փետրվարի 9-ին՝ տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով Kyodo News-ին: Օբաման Աբեին առաջարկել է Ռուսաստան մեկնել Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո, որը տեղի կունենա Ճապոնիայում` մայիսի վերջին: Ճապոնիայի վարչապետը չի համաձայնել: Աբեն նշել է, որ Մոսկվային և Տոկիոյին անհրաժեշտ է համատեղ շատ հարցեր լուծել: Աբեի ոչ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա 2016-ի մայիսին: Ակնկալվում է, որ վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհանդիպի Սոչիում` եվրոպական երկրներ ուղևորությունից հետո:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ