Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն անհրաժեշտ է Սիրիայի հակամարտության կարգավորման համար: «Ռուսներն ու իրանցիները երկու ուժեղ կողմեր են, որ աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: Նրանք պետք է մաս կազմեն շարունակվող քաղաքական ու դիվանագիտական ջանքերին»,- ասել է Քլինթոնն ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նա դեմ է Սիրիայում ռուսական ռազմական գործողություններին։ «Մենք պետք է կանգնեցնենք շարունակվող ռմբակոծությունները, որոնք Ռուսաստանն իրականացնում է հաջակցություն Ասադի՝ ընդդեմ սիրիացիների, որոնք փորձում են քաղաքացիական պատերազմ վարել Ասադի դեմ»,- ասել է Քլինթոնը։ Նա հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնությունն ուժի մեջ կմտնի շաբաթվա վերջին։