Կուբայում 91 տարեկանում կյանքից հեռացել է պետության նախկին և գործող ղեկավարներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայր Ռամոն Կաստրոն՝ հայտնում է Associated Press-ը։ Ռամոնը սկզբում քաղաքականությամբ չի հետաքրքրվել` ի տարբերություն կրտսեր եղբայրների, և հեղափոխության ժամանակ օգնել է հորը` ընտանեկան ֆերմայում: Այնուամենայնիվ, նա դարձել է Կուբայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը և խորհրդարանի պատգամավոր։ Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո Ռամոնը ղեկավարել է գյուղատնտեսական ոլորտը, ավելացրել շաքարի արտադրությունը կղզու արևելքում, հիմնել է մի քանի պետական ընկերություններ շաքարեղեգնի մշակման ոլորտում։