Tara Airlines ավիաընկերությանը պատկանող փոքր ինքնաթիռ է անհետացել Նեպալի լեռներում։ «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ օդանավում եղել է 20 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, այդ թվում` 2 արտասահմանցի և 2 երեխա։ Ինքնաթիռն իրականացնում էր Պոկհարա- Ջոմսոմ չվերթը։ Օդանավի հետ կապը կորել է օդ բարձրանալուց մեկ ժամ անց՝ երևանյան ժամանակով 5.20-ին։ Նեպալի իշխանությունները բանակային ուղղաթիռ են ներառել ուղևորատար ինքնաթիռի որոնման աշխատանքներում: