New York Times-ի գնահատմամբ՝ Մոսկվան Սիրիայում ունի հինգ գլխավոր խնդիր. «դադարեցնել երկրում ռեժիմի փոփոխության փորձերը և դրա հրահրումը դրսից», «խափանել Մոսկվան մեկուսացնելու Վաշինգտոնի ծրագիրը», «ապացուցել, որ Ռուսաստանը ավելի հուսալի դաշնակից է, քան ԱՄՆ-ը», «ցուցադրել նոր սպառազինությունը»: Ոչ պակաս կարևոր նպատակ է համարվում ռուսների անհանգստության վերացումը ՈՒկրաինայում իրավիճակի կապակցությամբ: «Որոշ չափով բոլոր հինգ նպատակներին հասել են»,- արձանագրում է պարբերականը: Այժմ Մոսկվան պետք է հասնի ևս մեկ նպատակի՝ վերացնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ կապված ՈՒկրաինայի դեպքերի հետ: