ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամն ու ռուս-ամերիկյան համաձայնագրի իրագործմանը վերաբերող հարցեր։ Սիրիայի նախագահը համաձայնագրի առաջարկները համարել է կարևոր քայլ՝ ուղղված նաև քաղաքական կարգավորմանը։ «Ասադը վերահաստատել է սիրիական իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցել Սիրիայում հրադադարի հաստատմանը», - ասված է հաղորդագրությունում։ Պուտինն ու Ասադը ընդգծել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի կարևորությունը։