ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ: Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները՝ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը քննարկել են առևտրա-տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր ու միջազգային օրակարգի մի շարք արդի թեմաներ»,- ասված է հաղորդագրությունում։ Նախագահները կարծիքներով են փոխանակվել Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ՝ ընդգծելով այդ երկրում մարտական գործողությունների դադարեցման մասին ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման կարևորությունը: