Գերմանիայի կառավարությունը կարծում է , որ մինչ 2020-ը կընդունի մոտ 3 մլն փախստական՝ գրում է Deutsche Welle-ն։ Համաձայն Գերմանիայի ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ 2016-2020-ին ամեն տարի Գերմանիան մոտ կես մլն փախստական կընդունի։ Այդկերպ, 2015 -ին Գերմանիա հասած 1,1 մլն փախստականների հետ միասին նրանց ընդհանուր թիվը կազմելու է 3,6 մլն։ Գերատեսչությունում ներգաղթյալների նման թիվը համարում են «տեխնիկական ենթադրություն», որը ծառայում է ապագայում տնտեսական զարգացմանը գնահատականներ տալուն։ Բեռլինը խուսափում է պաշտոնական կանխատեսումներից։ 2015-ի վերջին Գերմանիայի իշխանությունները գրանցել էին մոտ 1 մլն փախստականի, չնայած իշխանությունները նախատեսել էին մինչև դեկտեմբեր ընդունել 800 հազար փախստականի։