Թուրքիայի քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ու «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Դեմիրթաշը Էրդողանի կուսակցությունն անվանել է ԻՊ-ի քաղաքական թև։