ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը փետրվարի 29-ից մարտի 2-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ ԵԽ Բաքվի ներկայացուցչությունից «Թուրանին» փոխանցել են, որ Ագրամունտի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ քաղաքական ղեկավարության, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։