Գերմանիայի Բունդեստագում Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի քննարկման դրած՝ Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության չդրվեց: Բուռն քննարկումներից և Օզդեմիրի բոցաշունչ ելույթից հետո, որին ներկա էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոշվեց բանաձևը քվեարկության չդնել, վերադարձնել հեղինակին՝ վերաձևակերպելու և խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցված, միասնական միջխմբակցական բանաձևի տեսքով ներկայացնելու համար, որը պետք է քվեարկության դրվի մինչև ապրիլի 24-ը: «Ահա այստեղ հավաքվել են բոլոր քրիսոտնեական եկեղեցիների ներկայացուցիչները՝ հայ առաքելական, ասորական, սիրիական: Նրանց բոլորին միավորում է մեկ ցանկություն: Նրանք ցանկանում են, որ 100 տարի անց այստեղ բոլոր խմբակցությունները պատասխանատվություն ստանձնեն և ձևակերպեն երեք կարևոր կետ. առաջին՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն էր և պիտի կոչվի այդպես: Երկրորդ՝ գերմանացիները պետք է ընդունեն իրենց մեղքի բաժինը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ: Երրորդ՝ այդ բեռը պետք է վերցվի ցեղասպանությունը վերապրածների սերունդներից, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի»,- ասել է Օզդեմիրը: