Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից

Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից
26.02.2016 | 15:44

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանի և Բելառուսի համագործակցության վիճակից: «Դժբախտաբար մենք ամբողջությամբ չենք իրացնում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը: Տնտեսական կոնյունկտուրայի համաշխարհային վատացման իրավիճակում դա հազիվ թե արդարացված է: Մենք պարտավոր ենք և պայմանավորվել ենք փոխշահավետորեն փոխգործակցել և առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Դաշնային պետության Գերագույն պետական խորհրդի բացման արարողությանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունն արդեն երրորդ տարին անընդմեջ ընկնում է, 2015-ին ապրանքաշրջանառությունը նվազել է 25 տոկոսով: «Այս բացասական միտումը մենք կարող ենք և պարտավոր ենք համատեղ ջանքերով հետ շրջել»,- կոչ է արել Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ