ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ B ծրագրին անցնելու անհրաժեշտությունը հասկանալի կդառնա մեկ ամսում: «Եթե երբևէ քաղաքական լուծում լինի, միակ միջոցը բոլոր կողմերի համաձայնությունն է: Սեղանի շուրջ բոլոր մասնակիցներն առաջին անգամ են, այդ պատճառով էլ մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջխաղացում ունենալ և ծայրահեղ դեպքում մեկ ամսվա ընթացքում… հասկանալ` արդյոք լուրջ են դրանք: Եթե դրանք լուրջ չեն, մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի B ծրագիրը»,- ասել է Քերին: Նա նշել է, որ Սիրիայում միասնականության պահպանման համար անհրաժեշտ է առավել ակտիվ քաղաքական լուծում գտնել: