ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանին, որ աշխարհը հետևելու է, թե ինչպես է պահպանվելու փետրվարի 27-ին ուժի մեջ մտնող՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունը։ Առաջիկա շաբաթները վճռական են լինելու Սիրիայի ապագայի համար, և հրադադարի հաջողությունը կախված է կողմերի հավատարմությունից՝ Սիրիայի կառավարությունից, Ռուսաստանի և նրանց դաշնակիցների հանձնառությունների կատարումից։