Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը՝ Եգիպտոսի ու Թուրքիայի փոխարեն

Իրանը՝ Եգիպտոսի ու Թուրքիայի փոխարեն
26.02.2016 | 15:53

Իրանը կարող է ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ այլընտրանք դառնալ Եգիպտոսի և Թուրքիայի փոխարեն՝ ասել է ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը: «Իրանը մշակութային առումով շատ հարուստ երկիր է։ Այցելելով Իրան` պետք է հաշվի առնել, որ իսլամական պետություն է, և այնտեղ գործում են շարիաթի օրենքները: Սակայն Իրանն անվտանգ և բարեկամական երկիր է, շատ հետաքրքիր` հնագույն մշակույթի տեսանկյունից: Կան շատ քաղաքներ, ուր կարելի է այցելել»,- ասել է նա: Սաֆոնովը վստահ է, որ Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից հոսքի ավելացման հարցում և աշխատում է ռուս քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Մեր որոշ քաղաքացիների համար վիզային ռեժիմն արդեն հեշտացվել է՝ գործարարների, գիտաշխատողների։ Իրանական կողմը շատ ակտիվ առաջ է տանում վիզային ռեժիմի ազատականացման գաղափարը: Հավանաբար, դա շատ ճիշտ ուղի է, որով կարելի է գնալ»,- ասել է «Ռոստուրիզմի» ղեկավարը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ