Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի նախագահը պատանդ է հոր ժառանգությանը

Ադրբեջանի նախագահը պատանդ է հոր ժառանգությանը
27.02.2016 | 00:20

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանա դուրս բերել իր նավթ արտահանող երկիրը տնտեսական ճգնաժամից, ստիպված կլինի վճռականություն ցուցաբերել, որը նկատելի չի եղել հորը հաջորդած պաշտոնավարման 13 տարիներին՝ արձանագրել է Reuters-ը։ Ալիևը դիմակայում է իր նախագահության օրոք ամենամեծ ճգնաժամին, երբ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով ազգային արժույթն արժեզրկվել է մեկ երրորդով, որ հանգեցրել է տնտեսական անկման և քաղաքացիական դժգոհությունների։ Մարդիկ, որ գիտեն Ալիևին, ասում են, թե նա կոմպետենտ կառավարիչ է և ձեռնարկել է կարևոր քայլեր՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Բայց որոշ մեկնաբաններ նշում են, որ երկարաժամկետ լուծումն իրական տնտեսական բարեփոխումն է, որը չի կարող իրականացվել Ալիևի խորհրդականների և նախարարների պատճառով, որոնց նա ժառանգել է հորից և հիմա ստիպված է հրաժարվել։ Ալիևն իր կյանքի մեծ մասն անց է կացրել հոր ստվերի ներքո, որ աղքատ մարդուց դարձել է Խորհրդային Միությունում բարձրաստիճան պաշտոնյա: Իր իշխանության վերջին տարիներին Հեյդար Ալիևը գործարքներ է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպես BP-ը և Statoil-ը՝ Կասպից ծովի շրջակայքում նավթ արդյունահանելու համար։ Այդ գործարքների և նավթի արտահանումից ստացած եկամուտներն են ապահովել Ադրբեջանի արագ տնտեսական աճը, այդ պատճառով ներկայիս տնտեսական անկումը ցնցում է երկրի համար, գրում է Reuters-ը։ Մինչ տնտեսական աճի արդյունքում երկրում երկնաքերներ և շքեղ բնակարանային համալիրներ ու հյուրանոցներ էին կառուցվում, երկրի բնակչության մեծ մասը շարունակում էր աղքատության մեջ ապրել։ Վերջին ամիսներին ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և մահակներ օգտագործել փողոցային ցույցերը ցրելու համար։

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ