Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Fitch-ն Ադրբեջանի վարկանիշն իջեցրել է աղբային մակարդակի

Fitch-ն Ադրբեջանի վարկանիշն իջեցրել է աղբային մակարդակի
27.02.2016 | 21:14

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչև «աղբային» «BB+», հայտնում է Bloomberg-ը։ «Նավթի ցածր գներն էապես վատացրել են երկրի ֆինանսական դրությունը»,- նշել են գործակալության վերլուծաբանները: Նրանց խոսքով՝ վարկանիշի նվազման որոշման վրա ազդել է երկրի իշխանությունների` ծախսերը և եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյունկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանիշային գործողություն առաջացնել: Գործակալության ներկայացուցիչները կանխատեսել են նաև 2016-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3,3 %-ով։ Փետրվարի սկզբին մեկ այլ միջազգային վարկանիշային գործակալություն՝ Moody’s-ը, նվազեցրել էր երկրի վարկանիշը մեկ մակարդակով՝ ներդրումայինից ցածր մակարդակի՝ «Ba1»-ի, նվազեցվել է նաև Ադրբեջանի սուվերեն վարկանիշը S&P վարկանիշային գործակալության կողմից՝ «BBB-»-ից մինչև «BB+»։ Գործակալությունների որոշումը երկրի տնտեսության համար նավթի գների անկման բացասական հետևանքների արձագանքն է։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ