Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի Մեջլիսում՝ 2 հայ պատգամավոր

Իրանի Մեջլիսում՝ 2 հայ պատգամավոր
27.02.2016 | 21:15

Իրանում երեկ 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններ էին, 4 իրանահայ պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ Կարեն Խանլարյանը (հյուսիսային ընտրատարածքում) և Ժորժ Աբրահամյանը (հարավայինում), ըստ նախնական տվյալների, ընտրվել են: Կարեն Խանլարյանը հյուսիսային ընտրատարածքում հավաքել է ձայների 74 %-ը, 26 %-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջև: Հարավային ընտրատարածքում Ժորժ Աբրահամյանը պայքարել է միայնակ, մյուս թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել: «Հայ համայնքի կողմից ընտրություններին բավականին լավ մասնակցություն է եղել՝ մոտ 12 հազ. իրանահայ է մասնակցել, ինչը նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատած պատկերը գրեթե նույնն է, ընդամենը մի քանի տասնյակի տարբերություն կա»,- ասել է Կարեն Խանլարյանը: Քարոզարշավի սկզբում հայ համայնքնին հատկացված երկու տեղերի համար պայքարում էր 9 թեկնածու, 5-ը ինքնաբացարկ ներկայացրին: Իրանում ընտրություններին մասնակցության թիվը բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող 55 մլն քաղաքացիներից 31 մլն-ը մասնակցել է ընտրություններին:
Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքներով բարեփոխիչներին ու չափավոր պահպանողականները հաղթանակ են տանում, որ թույլ կտա նախագահ Հասան Ռոհանիին ամրապնդել դիրքերը՝ գրում է The Guardian-ը: Առաջին տվյալները ցույց են տալիս, որ 3 հիմնական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի վերցնելու 290- տեղանոց խորհրդարանում, բարեփոխիչների թևը կարող է 2004-ից սկսած ամենամեծ ներկայությունն ունենալ խորհրդարանում: Ընտրություններին բարձր մասնակցություն է գրանցվել՝ մոտ 70 %-ը, որ փորձագետների գնահատմամբ, նախագահ Ռոհանիի օգտին է։ Ընտրությունների ամբողջական արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ