Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքական ելույթ է ունեցել, որ զարմացրել է ներկաներին։ «Տարածաշրջանում այսքան խնդիրների հետ պայքարող Թուրքիան «հզոր» կամքով ձիգ կանգնած է։ Այս երկրում ստատուս քվոների դեմ պատերազմի մեջ մտանք ու որպես ազգ հաղթեցինք։ Ներկայում համաշխարհային ուժերը ցանկանում են մեր հողերի վրա իրենց նպատակներն առաջ տանել»,- ասել է Էմինե Էրդողանը՝ նշելով, որ չի կարծում, թե Թուրքիայում հայկական կամ քրդական հարց գոյություն ունի։