Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով բողոքի ակցիա Հաագայում

«Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով բողոքի ակցիա Հաագայում
27.02.2016 | 21:27

Փետրվարի 26-ին Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները, որոնց թվում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել՝ հորդորելով դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը և ջանքեր գործադրել դադարեցնելու մինչև օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած զանգվածային կոտորածների անմեղ զոհերի հիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժվեցին դեպի Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանություն: Դեսպանության դիմաց ցույցի ընթացքում ելույթ ունեցողները դատապարտեցին ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, կոչ արեցին ադրբեջանական երիտասարդությանը ոտքի կանգնել՝ փոխելու Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը, և պահանջեցին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանդեպ շարունակվող ագրեսիան:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ