Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինի. Ղարաբաղի խնդրի կարգավորումը ԵՄ առաջնահերթություններից է

Մոգերինի. Ղարաբաղի խնդրի կարգավորումը ԵՄ առաջնահերթություններից է
28.02.2016 | 12:11

«Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Եվրամիության գլխավոր առաջնահերթություններից է»՝ Բաքու այցից «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Անցյալ տարի հակամարտության գոտում խաղաղ բնակչության դեմ ծանր սպառազինություն է կիրառվել: Ներկայիս անկայունությունը երկու կողմերի վրա էլ թանկ է նստում: Իսկ խաղաղությունը հնարավորություն կտար բացել սահմանները, կնպաստեր կապերի և առևտրի զարգացմանը: Խաղաղությունը ձեր տարածաշրջանը կդարձներ Ասիայի և Եվրոպայի բարգավաճող դարպասներ»,- ասել է Մոգերինին ու հավելել՝ «Ի վերջո, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է կամք դրսևորեն` մոտեցնելով խաղաղության հաստատման պահը»:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ