Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

25 ադրբեջանցիներ սպիտակ դրոշով փորձել են հայկական կողմն անցնել

25 ադրբեջանցիներ սպիտակ դրոշով փորձել են հայկական կողմն անցնել
28.02.2016 | 12:14

Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու շրջանի 25 բնակիչ փետրվարի 27-ին փորձել են անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Աղդամի ուղղությամբ Minval.az-ը նշում է, որ բնակիչները փորձել են անցնել հայկական կողմ գիշերով՝ սպիտակ դրոշներով, սակայն նրանց շրջապատել են ադրբեջանցի ուժայինները: Գյուղացիներից մեկը, խոսելով քայլի դրդապատճառների մասին, նշել է, որ մարդիկ ճնշված են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. Նաբիևների ընտանիքը (տեղի էլցանցի Բաքվի մասնաճյուղի տնօրեն Ղարա Նաբիևը, հարկերի նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիևն ու գյուղապետ Իքրամ Նաբիևը), գյուղացու խոսքերով, զբաղվում է անմեղ մարդկանց տներ ու մեքենաներ թմրանյութեր գցելով, ինչից հետո գյուղացիները ձերբակալվում են:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ