Թուրքական Yenişafak-ը գրում է, որ Սիրիան կտրոհվի երեք մասի: Եթե Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հրադադարը արդյունքներ չտա, կգործի ԱՄՆ-ի պլան «Բ»-ն, որի համաձայն՝ Սիրիան կտրոհվի երեք կառավարելի մասերի: Roland Corporation (RC) կենտրոնի «Խաղաղություն Սիրիայի համար» պլանի համաձայն՝ Սիրիան պետք է բաժանվի 3 մասի: Առաջին մասը կլինի Բաշար Ասադի ղեկավարած տարածաշրջանը, որը կմիացնի Դամասկոսը, Հոմսը և Տարտուսը, որը ձգվում է մինչև Թուրքիայի սահման: Երկրորդ մասը կլինի քրդական տարածաշրջանը, որի մեջ մտնում է քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքը Հալեպից արևելք: Երրորդ գոտին Իդլիբի կենտրոնն է և Դերայի շրջանները, որոնք ղեկավարում են ընդդիմադիր ուժերը: Չորրորդ պայմանական մասը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներն են, Ռագան և Պալմիրան: ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո այդ տարածքները կանցնեն միջազգային կոալիցիայի կառավարմանը, որը պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ: