Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի մի քանի շրջաններում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ

Իրանի մի քանի շրջաններում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ
28.02.2016 | 12:16

Իրանի ՆԳ նախարար Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ մի քանի քաղաքներում և բնակավայրերում, որտեղ թեկնածուները չեն հավաքել ձայների անհրաժեշտ նվազագույն 25 տոկոսը, ապրիլի վերջին կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Ամբողջ երկրում խորհրդարանական և Փորձագետների խորհրդի ընտրություններին ընտրողների ներկայությունը գերազանցել է 60 տոկոսը՝ 32 միլիոն մարդ: «Թեհրանի նախնական տվյալները կհայտարարվեն շաբաթ երեկոյան, վերջնական արդյունքը կարող է պահանջել ավելի երկար ժամանակ»,- նշել է Ֆազլին: 2012 թվականին ընտրողների ներկայությունը կազմել է 64,2 տոկոս:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ