ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը, որ Ռուսատանն իբրև չի կարողանում գործով ապացուցել սիրիական հրադադարի հարցում մտադրությունների լրջությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը կնքելուց մի քանի ժամ առաջ ասել էր. «Չգիտեմ, թե ինչպես ավելի լավ արտահայտվեմ՝ «կամ գործ արեք, կամ ձայներդ կտրեք»: «Ձայնը կտրելու խորհուրդը, Մարկ, դուք ձեր գործընկերներին տվեք, եթե շփման նման ոճն ընդունված է ամերիկյան դիվանագետների շրջանում»,- գրել է Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում: Նրա խոսքով, շաբաթ օրը ՊՆ-ում ճեպազրույցում ռուսական կողմը ամեն ինչ պատմել է «հստակ, հասկանալի ու մատչելի»: «Այնպես որ, Մարկ, քանի դեռ ռուսական կողմը ձայնը չի կտրել, դուք հնարավորություն ունեք իմանալու, թե իրականում ինչ է կատարվում Սիրիայում»,- խորհուրդ է տվել Մարիա Զախարովան: