Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայում հրադադարը պայմաններ կստեղծի Ժնևում բանակցությունների վերսկսման համար

Սիրիայում հրադադարը պայմաններ կստեղծի Ժնևում բանակցությունների վերսկսման համար
28.02.2016 | 12:20

Սիրիայում հրադադարի պահպանումը պայմաններ կստեղծի Ժնևում բանակցությունների վերսկսման համար՝ ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում: «Դա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային հնարավորություն կտա Ժնևում վերսկսել միջսիրիական բանակցությունները և պայմաններ ստեղծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն համաձայնեցված քաղաքական անցման համար»,- նշված է հայտարարության մեջ: Մոգերինիի խոսքով՝ հրադադարը բռնությանը վերջ դնելու առաջին շանսն է, որը չի կարելի բաց թողնել: «Եթե հաջողվի, պայմաններ կստեղծվեն Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնության ամբողջական, կայուն և անխոչընդոտ տրամադրման համար: Դա հնարավորություն կտա իրականացնել վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք համաձայնեցվել են Անվտանգության խորհրդի հետ»,- ընդգծել է նա: Կառավարական զորքի և ընդդիմության զինված կազմավորումների միջև ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը Սիրիայում ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով 00:00-ին: Հրադադարի հաստատումից մեկ ժամ առաջ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախումների դադարեցմանն աջակցող որոշում է ընդունել: Ռուսաստանի և ԱՄՆ-ի փաստաթուղթը ԱԽ-ի բոլոր 15 անդամ-երկրների աջակցությանն է արժանացել: Ինչպես Ժնևի ազգերի պալատում ճեպազրույցում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան, հրադադարի ռեժիմին Սիրիայում համաձայնել է 97 զինված խմբավորում: «Սահմանված ժամկետում, ուրբաթ կեսօրին, 97 զինված խմբավորում, երկրի կառավարությունը և միջազգային խաղացողները հայտնեցին ռազմական գործողությունների դադարեցման շրջանակին համաձայնելու իրենց ցանկությունը», - նշել է նա:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ