Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հիլարի Քլինթոնը հաղթել է Հարավային Կարոլինայի փրայմերիզում

Հիլարի Քլինթոնը հաղթել է Հարավային Կարոլինայի փրայմերիզում
28.02.2016 | 16:01

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաջողության է հասել Հարավային Կարոլինա նահանգում դեմոկրատների միջև պայքարում: Քվեաթերթիկները հաշվելուց հետո պարզվել է, որ նախկին պետքարտուղարը ստացել է ձայների 73,5 տոկոսը: Նրա մրցակից, սենատոր Բերնի Սանդերսը ստացել է 26 տոկոսը: Հարավային Կարոլինայի ընտրություններում Քլինթոնը ձեռք է բերել 39 պատվիրակների աջակցություն, որ նրա օգտին քվեարկելու են հուլիսին համակուսակցական համագումարում, երբ որոշվելու է Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն: Սանդերսը ստացել է 14 ձայն: Համագումարում հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ 2383 պատվիրակների ձայներ: Այս հաղթանակից հետո Քլինթոնը ունի 544 ձայն, Սանդերսը՝ 85:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ