Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն կվերականգնի Իրանի հետ տնտեսական կապերը

ԵՄ-ն կվերականգնի Իրանի հետ տնտեսական կապերը
28.02.2016 | 16:04

Իրանի և վեցյակի համաձայնությունն իրանական ատոմի երկարատև խնդրի շուրջ մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում: Այդ համաձայնությունը պետք է դիտել որպես ելակետ՝ Բաքու այցից առաջ Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Վերջին յոթ ամիսներն իսկապես դարձան տարածաշրջանային գործընթացի նոր փուլ: «Մեզ վերջապես հաջողվեց բանակցությունների սեղանի մոտ նստեցնել սիրիական հակամարտության մեջ ներքաշված բոլոր երկրների ներկայացուցիչներին հակամարտության լուծման բոլոր հնարավոր ուղիները քննարկելու համար: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է բոլորի համար վերջ տալ այդ պատերազմին. ձեզ շատ լավ հայտնի է, թե ինչպես է այդ պատերազմն ապակայունացնում տարածաշրջանում իրավիճակը»,- ասել է նա: Մոգերինիի խոսքերով՝ ԵՄ-ն սկսել է Իրանի հետ երկկողմանի հարաբերությունները: «Մի քանի օր առաջ ես Բրյուսելում հանդիպեցի Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ, որպեսզի քննարկեմ տարածաշրջանային համագործակցության և երկկողմ մակարդակով համագործակցության հարցերը: Ես ծրագրում եմ մոտ ժամանակներում ԵՄ այլ ներկայացուցիչների հետ մեկնել Թեհրան: Մենք բոլորս ուզում ենք վերականգնել ամուր տնտեսական կապերն Իրանի հետ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ