Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ-ից դուրս գալը համարել է հարյուրամյակի մեծագույն ավանտյուրան՝ ինչպես գրել է The Telegraph-ում: ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն հունիսի 23-ին նշանակելուց հետո վարչապետը թվարկել է բոլոր ռիսկերը, որ սպառնում են Բրիտանիային ԵՄ-ից դուրս գալու դեպքում: «Դա մեր տնտեսությանն ուղղված ռիսկ է, քանի որ այդ փոփոխությունները կարող են ազդել ֆունտի վրա, մեր տոկոսադրույքների, աճի ցուցանիշների վրա: Դա հանցագործության և անվտանգության վերաբերյալ հարցերին ուղղված ռիսկ է, մեր երկրի՝ որպես համաշխարհային ամենակարևոր կազմակերպությունների կենտրոնում գտնվող ուժեղ երկրի հեղինակությանն ուղղված ռիսկ»,- ասել է նա: