Թուրքիայի նախագահի թիկնապահներին խուճապահար է արել նախագահի երթուղու վրա ուռած ասֆալտը։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի թիկնապահները նախագահի երթուղու անվտանգությունը ապահովելու համար շրջայցի ժամանակ մայթին կից ուռած ասֆալտ են նկատել։ Նրանք սակրավորների օգնությամբ քանդել են ասֆալտը և պարզվել է, որ ասֆալտը ուռել էր մի քիչ հեռու գտնվող դիտահորից դուրս եկած ջրերի պատճառով։