Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լոս Անջելեսի հայությունը պատրաստվում է ապրիլի 24-ի ցույցին

Լոս Անջելեսի հայությունը պատրաստվում է ապրիլի 24-ի ցույցին
28.02.2016 | 16:09

Լոս Անջելեսի հայությունը Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման հերթական բողոքի երթ է կազմակերպելու: Ասպարեզ պարբերականի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին՝ ժամը 13:00, Լոս Անջելեսի Ուիլշր պողոտայում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց նախատեսվում է կազմակերպել Արդարադատության հանրահավաք՝ ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանութեան 101-րդ տարելիցը և դատապարտելու թուրքերի ուրացումը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցի համար համար հատուկ շապիկներ են պատրաստվել և վաճառվում Գլենդելի, Հոլիվուդի խանութներում: Նշվում է, որ շապիկների վաճառքից գոյացած գումարը ամբողջությամբ պետք է տրամադրվի հանրահավաքի ծախսերը հոգալու համար։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ