Նախնական արդյունքներով՝ Իրանում փետրվարի 26-ի խորհրդարանական ընտրություններում հաղթում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները՝ առաջ անցնելով պահպանողականների միասնական կոալիցիայից: Իրանը խորհրդարան է ընտրում ութ տարի ժամկետով: Ընտրված 290 պատգամավորներն ու շարիաթի գիտակ 88 աստվածաբաններն ընդգրկվելու են փորձագետների խորհրդում: Այս ընտրություններն առաջինն են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարվելուց ի վեր: