Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում փետրվարի 25-28-ի երեք պայթյունների զոհերի թիվը հասել է 36-ի, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Առաջին պայթյունը 780 մետր խորության վրա էր՝ մեթան գազի հանկարծակի արտահոսքից: Կոմիի Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել: