ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել միավորվել ԻՊ-ի դեմ: «Այժմ պետք է մի կողմ թողնել հավակնություններն ու տարաձայնությունները, և առանց որևէ նախապայմանի միավորվել ԻՊ-ին ու նման ծայրահեղական խմբավորումներին ոչնչացնելու համար, որ մարտահրավեր են նետել քաղաքակրթությանը»,- ասել է նա: Լավրովի խոսքով՝ ահաբեկչությունները ցույց են տալիս, որ ժամանակակից աշխարհում անհնար է տարանջատվել այլ երկրներից ու «անվտանգության օազիս» դառնալ: