Սիրիայի սահմանը Թուրքիայի կողմից խախտվել է՝ ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն: «Անցած օրը մինչև 100 մարդու հասնող գրոհայինների խումբը Թուրքիայի կողմից խախտել է Սիրիայի սահմանը և այլ խմբավորումների հետ համագործակցությամբ գրավել է Էտ-Թել-Էլ-Աբյադա քաղաքի հյուսիսային մասը (Ռաքքայից 82 կիլոմետր հյուսիս)»,- պատմել է Կուրալենկոն: Նա նշել է, որ խմբավորումների գործողություններին աջակցել է թուրքական կողմից հրետանին: Փետրվարի 28-ի առավոտյան քրդական ջոկատները գրոհայիններին դուրս են հանել քաղաքից: