ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան։ Նա կհանդիպի իշխանության ղեկավարներին, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներին: Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս ժամանել է Ադրբեջան: Մոգերինին հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց, նրանց թվում՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին: