Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիև-Կալաձե բանակցություններ Բաքվում

Ալիև-Կալաձե բանակցություններ Բաքվում
01.03.2016 | 11:01

Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի բանակցությունները:
Հանդիպման ժամանակ նշվել է երկու պետությունների միջև էներգետիկ նախագծերի իրականացման բարձր մակարդակը, «Հարավային գազային միջանցք» նախագծի հաջող իրագործումը: «Գոհունակություն արտահայտվեց էներգետիկ ոլորտի հետ նաև այլ բնագավառներ ընդգրկող համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ: Ընդգծվեց, որ երկու երկրները հետագայում ևս կհամագործակցեն որպես ռազմավարական գործընկերներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ