Լոս Անջելեսի Dolby Theatre-ի դահլիճում «Օսկար» մրցանաբաշխության կազմակերպիչները, չխախտելով ավանդույթը, դիտարժան ֆոտոշարքով հարգել են անցած տարի կյանքից հեռացածներին, որ իրենց ավանդն են ներդրել ամերիկյան կինոարվեստի զարգացման գործում։ Նրանց թվում է եղել նաև հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը, որ լեգենդար MGM կինոստուդիայի բաժնետեր էր: